ԿԲ-ն կրկին թանկացնում է փողը

KB1Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 10-ի նիստին որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%, հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ ԿԲ-ի՝ 2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: ԿԲ-ն համարում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին փոփոխությունն արել էր հունվարի 21-ին՝ այն բարձրացնելով 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%։

Մեկնաբանել