Մարտական հենակետում զինվոր է զոհվել

soldierՓետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով: Միայն հունվարին հայկական կողմից մոտ տասը զինծառայող է զոհվել մարտական հերթապահության ժամանակ։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»: