1,5 մլն անմոռուկ՝ Հայաստանի դպրոցականների կողմից

timthumb.phpՄարտի 24-ին Հայաստանի դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողներին:

Այս որոշումն ընդունվել է կրթության և գիտության նախարարությունում փետրվարի 10-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ, որը վարել է նախարար Արեմն Աշոտյանը: Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում:

***

Անմոռուկի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ լինելու մասին որոշումն ընդունվել էր տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո՝ 2014թ. մայիսին: Հանձնաժողովի կողմից անցկացվել երկու փուլից կազմված մրցույթ և բազմաթիվ աշխատանքներից ընտրվել է «Շարմ» ընկերության կողմից ներկայացված խորհրդանիշը: 100-րդ տարելիցի կարգախոսն է «Հիշում եմ և պահանջում»: