Հայերեն մանկական ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար

Lalan-u-Aran-1Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայ երեխաների համար ստեղծել է առցանց ուսուցողական խաղ՝ iOS և Android գործառնական համակարգերի համար:

ՍիվիլՆեթի հետ զրույցում միությունից տեղեկացրին, որ խաղի նպատակը ժամանակակից հաղորդակցության սարքերի միջոցով մանուկներին հայերեն լեզվին մոտ պահելն է, ինչը «հատկապես Սփյուռքում, որոշակի նահանջ է ապրում»:

Երեք տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված խաղը նպատակ ունի նաև զարգացնել երեխայի հիշողությունը, լեզուն, տրամաբանությունը, բազմակողմանի մտածելակերպը, ստեղծագործական կարողությունը, երևակայությունը: Խաղը հասանելի է ինչպես արևելահայերեն, այնպես էլ արևմտահայերեն տարբերակներով: Խաղի հերոսները Լալան ու Արան է: Նրանք ցուցումներ են տալու՝ օգնելով երեխաներին անցնել խաղի բոլոր փուլերը:

Խաղը մասնակի հասանելի կլինի անվճար: Խաղերի վրա աշխատել է պրոֆեսիոնալների խումբ, իսկ ծրագիրն ավարտին հասցնելու համար Համազգային միությունը դրամահավաք է կազմակերպել Kickstarter առցանց ծրագրով՝ նպատակ ունենալով 40 օրում հավաքել 15000 դոլար՝ խաղի վերջնական թողարկման համար: