Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի խորհրդականների ղեկավար

Saakashvili 2Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» կայքը՝ հղում անելով վրացական «Պիրվելի ռադիո»-ին:

Ուկրաինական լրատվամիջոցները Սաակաշվիլիի նշանակման մասին լուրը հաղորդում են՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Цензор.net լրատվական պորտալի հետ զրույցում Վրաստանի նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի համար մրցույթին:

Փետրվարի 10-ին ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի հետ զրույցում Սաակաշվիլին խոսել է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին. «Այս պահին վերջնական պատասխան չունեմ: Սակայն փաստ է, որ մեր նախարարներից ու պաշտոնյաներից շատերը մի քանի ամիս է՝ Ուկրաինայում բարեփոխումներով են զբաղված»:

Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթի ուկրաինական տարբերակը, Կիևի իշխանությունների նման որոշումը կարող է նշանակել, որ Ուկրաինան առճակատման է գնում Կրեմլի հետ:

«Պուտինի համար չկա ավելի ուժեղ նյարդայնացուցիչ, քան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի սանիկ Սաակաշվիլին է [Յուշչենկոն կնքել է Սաակաշվիլիի որդուն՝ Նիկոլազին – Սիվիլնեթ]», – գրել է թերթը:

Մեկնաբանել