Հրադադար փետրվարի 14-ից. Մինսկում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը

group fotoՄինսկում ավարտվել է «նորմանդական քառյակի»՝ 14 ժամ տևած հանդիպումը, որի արդյունքում մշակվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ: Այն ներկայացվել է կոնտակտային խմբի դիտարկմանը, հաղորդում է ՌԻԱ նովոստի գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Ամփոփիչ փաստաթուղթը համաձայնեցված է 80 տոկոսով, բաղկացած է ավելի քան տասը կետից: Այն ենթադրում է փետրվարի 14-ից սկսած՝ հրադադարի ռեժիմի հաստատում, ծանր սպառազինությունների դուրսբերում, անվտանգության գոտու ստեղծում:

Գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել:

Մեկնաբանել