ԱՄՆ նոր դեսպանը Հայաստանում է

10978572_10153082595367673_1550449917851618927_n Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլս: Լուսանկարը ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 12-ին ժամանել է Երևան: Այս մաիսն տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Միլսը դեսպանի պաշտոնում ծառայելու երդում էր տվել փետրվարի 6-ին Վաշինգտոնում:

Նորանշանակ դեսպանը հանդես է եկել նաև տեսաուղերձով, որում հայերեն է խոսել:

Նա նշել էր, որ «Հայաստանի մասով իրենց քաղաքականության նպատակը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, որ խաղաղ համագոյակցում է հարևանների հետ»:

Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Միլսը Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր և զբաղեցնում էր այդ պաշտոնը 2012-ից:

Սենատը նրա թեկնածությունը հաստատել էր 2014թ. դեկտեմբերի 16-ին:

Միլսը փոխարինում է Ջոն Հեֆերնին. վերջինս Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2011թ. աշնանից։

Մեկնաբանել