Արցախում խորհրդարանի ընտրությունները՝ մայիսի 3-ին

TH_Artsakh_parliamentԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կանցկացվեն 2015թ. մայիսի 3-ին: Ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է փետրվարի 12-ին:

Ազգային ժողովի նախորդ ընտրություններն անցկացվել են 2010թ. մայիսի 23-ին, որոնց արդյունքում խորհրդարան էր անցել երեք կուսակցություն՝ ԼՂՀ ներկայիս վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք»՝ 14 պատգամավոր, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»՝ 11 պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 6 պատգամավոր, ինչպես նաև 6 անկուսակցական պատգամավորներ:

Մեկնաբանել