Համանախագահները փետրվարի 17-ին կայցելեն Երևան

MHM87848ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) փետրվարի 17-ին կայցելեն Հայաստան: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Համաձայն գրառման` համանախագահները հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ համանախագահները Բաքու կայցելեն փետրվարի 15-ին:

***

Փետրվարի 5-ին Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել համանախագահների հետ, որից հետո վերջիններս հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով համակողմանի բանակցությունների:

Համանախագահների նախորդ այցը Հայաստան 2014-ի հոկտեմբերին էր: