Սարգսյանը Ծառուկյանին հեռացրեց Անվտանգության խորհրդից

gagik tsarukyan serzh sargsyanՓետրվարի 12-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստից հետո կուսակցության նախագահ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հեռացնում է Ազգային անվտանգության խորհրդի կազմից։

ՀՀԿ խորհրդի նիստին Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։

Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Գագիկ Ծառուկյանը քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով էր հրավիրել, որտեղ իր ելույթում երկրի առջև ծառացած խնդիրների մեղավոր էր համարել իշխանություններին։

Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ էր 2008թ. մայիսից։

Մեկնաբանել