Ծառուկյանը ելույթը կլինի առանց էմոցիաների. Վահան Բաբայան

TH_Vahan-BabayanՍերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն ինձ համար այնքանով էր անսպասելի, որ մի ամբողջ կուսակցության խորհրդի նիստ նվիրված էր մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին: Այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը կուսակցության՝ փետրվարի 13-ի խորհրդի նիստից առաջ՝ մեկանաբնելով Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցության խորհրդի փետրվարի 12-ի նիստին ունեցած ելույթը:

«Գագիկ Ծառուկյանը այսօր կունենա առանց էմոցիաների, զեղումների ելույթ՝ պատասխանելով հանրությանը հուզող բոլոր հարցերին»,- ասաց Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն ընդունելու է ՀՀԿ-ի նետած մարտահրավերը՝ Բաբայանն ասաց, որ խորհրդի նիստին կլինի քննարկում, որից հետո հայտարարություն՝ հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխաններով:

***

ՀՀԿ խորհրդի նիստին Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։

Փետրվարի 12-ին` ՀՀԿ խորհրդի նիստից հետո կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գագիկ Ծառուկյանին հեռացնում է Ազգային անվտանգության խորհրդի կազմից։