Միայն Սերժը կարող էր պայթեցնել պայթելու անընդունակ փուչիկը

IMG_8636«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստում ունեցած ելույթին:

«Միայն Սերժը կարող էր պայթեցնել ծակոտկեն արդեն պայթելու անընդունակ փուչիկը, որը սակայն հենց իրենք են՝ ծեր ու երիտ թևերը, հետ ու առաջ վազվզողները, շնչահեղձ անմիտները, իրենց ապահով զգացողները, ժողովրդի իշխանությունը յուրացնողները և դրանցից պաշտոններ ստացածները…»,- գրել է Եգորյանը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։

Մեկնաբանել