Օմբուդսմենի գրասենյակը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի ելույթը

TH_OmbudsmanՄարդու իրավունքների գրասենյակը քաղաքական ելույթներ չի մեկնաբանում և քաղաքականությամբ չի զբաղվում, ՍիվիլՆեթի հարմանն ի պատասխան՝ նշեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Փետրվարի 13-ին ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, թե ինչպես է օմբուդսմենը վերաբերվում Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած ծրագրային ելույթին, և արդյոք դա իրավական համատեքստում էր, թե ոչ: Բացի այդ՝  հարց էր ուղղվել այն մասին՝ արդյոք մարդու իրավունքների պաշտպանը չի կարծում, որ դա նախագահի մակարդակով հրահանգ էր՝ հետապնդում սկսելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

«Երբ որևէ պարագայում, որևէ անձի հետ կապված՝ լինի օմբուդսմենի իրավասությունների շրջանակում մարդու իրավունքների ոտնահարման խնդիր, մենք անպայմանորեն և առանց խտրականության կիրականացնենք մեր բոլոր լիազորությունները»,- ասված է գրասենյակի պատասխանում:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։