Սպասվում են թույլ տեղումներ

88784Փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:

Փետրվարի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: