Ծառուկյանն ազատվել է Ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից

Ծառուկյան թՎարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Գագիկ Ծառուկյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահն էր, հետևաբար, նա զրկվել է նաև նախագահի պաշտոնից: Խորհրդի անդամի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։

Մեկնաբանել