Եռյակը հանրահավաք է հրավիրում փետրվարի 20-ին

levon ter-petrosyan gagik tsarukyan raffi hovhannisyan tripleՓետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Երևանի Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակը հանրահավաք կանցկացնի: Այս մասին ասված է երեք կուսակցությունների տարածած համատեղ հաղորդագրությունում։

Փետրվարի 15-ի երեկոյան տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը, ասված է երեք կուսակցությունների տարածած համատեղ հաղորդագրությունում։

«Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»,- ասված է հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում:

***

Փետրվարի 13-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։