Ակնկալում ենք լուրջ բանակցություններ Ալիևի հետ. Ուորլիք

James-Warlick«Ակնկալում ենք լուրջ բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Դրանից կարող են շահել բոլորը»,- Թվիթերում է գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Փետրվարի 16-ին մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) այցը Բաքու, որտեղ նրանք բանակցություններ կվարեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի թվիթերյան գրառման համաձայն՝ փետրվարի 17-ին համանախագահները կայցելեն Երևան, որտեղ հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

***

Փետրվարի 5-ին Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել համանախագահների հետ, որից հետո վերջիններս հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով համակողմանի բանակցությունների:

Համանախագահների նախորդ այցը Հայաստան 2014-ի հոկտեմբերին էր: