Ծառուկյանի բացակայությունները «շարունակում են ուսումնասիրվել»

Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է ուսումնասիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները խորհրդարանի նիստերից և դրանց հիմքերը: Ներկա դրությամբ Ծառուկյանին մանդատից զրկելու օրվա հետ կապված հստակություն չկա: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Լրատվամիջոցներում լուր է շրջանառվում այն մասին, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ գրություն է ուղարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերից Գագիկ Ծառուկյանի բացակայություններին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «իրենց պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Մեկնաբանել