Արցախում քննարկել են 100-րդ տարելիցի միջոցառումները

160215 VigenSargsyan -InfoԼեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է  Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր:

Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: