Լավ մոռացված հինն ու նորը՝ մեկ համերգում

Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես եկավ Եվրոպայում, Իտալիայում մեծ հաջողությամբ մասնակցեց «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության միջազգային փառատոնին: Փետրվարի 13-ին նվագախումբը հյուրընկալել էր փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ֆլեյտահար Մասիմո Մերչելիին, որը մի համերգի ընթացքում կատարեց  երկու կոնցերտ: