ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կժամանի Հայաստան

5003352ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին կժամանի Հայաստան։

Պետքարտուղարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Նուլանդը «հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքացիական հանրության խմբերի և երիտասարդության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքական, տնտեսական և մարդկանց միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական առաջմղումը»։

Հարավային Կովկաս այցի շրջանակներում Նուլանդը փետրվարի 16-ին կլինի նաև Բաքվում, փետրվարի 17-ին բանակցություններ կվարի Թբիլիսիում։

Մեկնաբանել