ԲՀԿ-ականներին բերման են ենթարկում

gagik tzarukyan May 3 (4)Ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ ներխուժել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փորձել խուզարկություն իրականացնել, այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:  Նա հաստատեց տեղեկությունն այն մասին, որ բերման են ենթարկել Արաբկիրի, Մարալիկի, Շենգավիթի ԲՀԿ գրասենյակների ղեկավարները:

Երևանից բերման է ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը եղել է ոստիկանությունում, ՍիվիլՆեթին ասաց, որ չեն կարողացել հանդիպել ոստիկանապետի հետ, ուստի և չեն կարող ասել, թե ինչ փաստերի հիման վրա է Արթուր Մամոյանը գտնվում կալանքի տակ: Պատգամավորը փոխանցեց, որ Մամոյանի հետ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիները, կգա նաև փաստաբանը, որը կզբաղվի Մամոյանի իրավունքների պաշտպանությամբ:

Պատգամավորների պնդմամբ՝ ոստիկանության կողմից ԲՀԿ-ական գործիչների բերման ենթարկելու գործողությունները շարունակվում են: