Փետրվարի 17-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:Ինչպես հաղորդում են տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փետրվարի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Թույլ ձյուն է տեղում Չարենցավան, Հրազդան, Սպիտակ և Ապարան քաղաքներում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: