Գլխավոր Լրահոս

Մարմնավաճառներ, ատրճանակ և այլն․ ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների դեմ իր գործողությունները

Մարմնավաճառներ, ատրճանակ և այլն․ ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների դեմ իր գործողությունները

Փետրվարի 16-ի ուշ երեկոյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԲՀԿ-ական պատգամավոր  Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում:

Ոստիկանությունը փետրվարի 17-ին պարազբանում է հրապարակել այս կապակցությամբ` նշելով, որ Գևորգյանին պատկանող հյուրանոցից մարմնավաճառների է բերման ենթարկել։

«Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983թ. ծնված Սիրանուշ Վ.-ին: Պարզվել է նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Փետրվարի 16-ի ուշ երեկոյան Երևանից բերման էր ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Մամոյանին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանությունը պարզաբանել է, որ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ։

Մամուլում երեկ լուրեր էին շրջանառվում, որ բերման են ենթարկվել նաև Արաբկիրի, Մարալիկի, Շենգավիթի ԲՀԿ գրասենյակների ղեկավարները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում ՍիվիլՆեթին հերքեցին լուրերը Մարալիկի և Շենգավիթի գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու մասին լուրերը: Ինչ վերաբերում է Արաբկիրի ԲՀԿ գրասենյակի ղեկավար Արման Չատինյանին բերման ենթարկելուն, ոստիկանության մամուլի ծառայությունում նշեցին, որ նա բերման է ենթարկվել կենցաղային վեճի պատճառով. Չատինյանը ոչ սթափ վիճակում է եղել, կոտրել է տան հեռուստացույցը, ծաղկամանները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում