Երևանում սկսվել են ժամանակավոր փոսալցման աշխատանքները

0742c07746be82b2db1681a04cde59c641ade730Այս տարի Երևանում գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են 5 տարվա ընթացքում վերացնել փողոցներում ի հայտ եկած ցանկացած թերություն:

Կարճ ժամանակ անց կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: «Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն հատվածային մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել