Կայացել է Ծառուկյան-Սարգսյան հանդիպում

gagik-tsarukyan-serzh-sargsyan-Փետրվարի 17-ին կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք հանդիպումը կայացել է Հայ հեղափոխական դաշնակցության միջնորդությամբ, ԱԺ ՀՅԴ խմբկացության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ «իրենք ամեն ինչ արել են, որ ստեղծված իրավիճակում ելքեր գտնվեն, երկիրը չգնա խոր ցնցումների՝ հատկապես այս ժամանակաշրջանում»: Վարդանյանը ձեռնպահ մնաց հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններ անելուց՝ նշելով, որ «կողմերը, ամենայն հավանականությամբ, հանդես կգան հայտարարությամբ»:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Մեկնաբանել