ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելել է Ծիծեռնակաբերդ

B-Hn2WKCcAAkRJBԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին  ժամանել է Հայաստան: Նա այցելել է  Ծիծեռնակաբերդ՝ Հայաստանում ԱՄՆ նորանաշանակ դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ, տեղեկացնում է Թվիթերում ԱՄՆ դեպանության էջը: Այս պահին ընթանում է Նուլանդի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նուլանդի այցը տարածաշրջանային է: Փետրվարի 16-ին նա Բաքվում էր, փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում։