ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին ժամանել է Հայաստան: Նա այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայաստանում ԱՄՆ նորանաշանակ դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ, տեղեկացնում է Թվիթերում ԱՄՆ դեպանության էջը: Այս պահին ընթանում է Նուլանդի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նուլանդի այցը տարածաշրջանային է: Փետրվարի 16-ին նա Բաքվում էր, փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում։

Մեկնաբանել