ՀՅԴ-ն նախաձեռնել է հանրային քննարկումներ

MHM92602 copyՀայ հեղափոխական դաշնակցության Գերագույն Մարմինն իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով՝ նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

ԳՄ հաղորդագրության համաձայն՝ ՀՅԴ-ն ցանկանում է քննարկումների միջոցով լսել քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը:

Փետրվարի 17-ի երեկոյան, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի մտավորականների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջև ծառացած հարցեր: Կողմերը ողջունել են նման հանդիպումների նախաձեռնությունը և հույս հայտնել, որ դրանք կդառնան շարունակական:

Մեկնաբանել