Բացվել է «Հալեպ. տագնապալի օրեր» ցուցահանդեսը

IMG_1094Փետրվարի 18-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության թանգարանում բացվել է Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝  նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսն անցակցվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Ցուցահանդեսին ներկա է եղել նաև սփյուքռի նախարար Հրանուշ Հակոբյնաը, որը սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք գործակցության զարգացմանը մեծ ներդրում ունենալու համար ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով:

Թոքմաջյանը 20 տարի առաջ Հայաստանից մեկնել էր Հալեպ՝ մշակութային օջախը երկամյա ժամկետով ղեկավարելու, սակայն նվիրվելով գործին՝ մնացել է համայնքում և նման բարձր մակարդակի հասցրել ակադեմիան:

Հակոբյանը տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ  տպագրվել է Հալեպի հայ մանուկների աշխատանքների պատկերագիրքը:

ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի ատենապետ, գրող, մանկավարժ Հակոբ Միքայելյանի խոսքով՝ 1955թ.  հիմնադրված ակադեմիայի արմատներն այնքան խորն են, որ «նույնիսկ կրակի ու բոցերի, արյան ու մահվան ճիրաններում շարունակում է գործել, շարունակում է արվեստի ուժով մեղմացնել երեխաների տառապանքներն այս դժվար օրերին»: