Ներկայացվել է «Դվին» հյուրանոցի վերակառուցման էսքիզային առաջարկը

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի փետրվարի 18-ի նիստին ներկայացվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նախագծի ներկայացված տարբերակի վերաբերյալ խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով նշվածը՝ որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:

Նիստը վարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մասնակցել են նաև քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Ուշագրավ է, որ նախագիծը դեռ չի հաստատվել, բայց ներկայում հյուրանոցի տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Դվին» հյուրանոցը շուրջ 15 տարի է, ինչ կիսաքանդված վիճակում է։

Մեկնաբանել