Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել է եզդիական կառույցների ղեկավարների հետ

CC22E4EA-CFBF-4E17-A07C-6729CE2295F5_mw1024_s_nԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական  կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպանը նշել է, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

Հանդիպմանը քննարկվել են հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը: