Ազատամարտիկի բազմազավակ պայքարը, մաս 3

Ազատամարտիկ, երկրորդ խմբի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանը պայքարում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու համար: Տարիներ առաջ Գագիկը երդվել է, որ պետք է 12 արու զավակ ունենա և նրանց կոչի իր զոհված ընկերների անուններով: Այժմ նա 7 տղա և 5 աղջիկ ունի: Աղքատության նպաստը չի բավարարում մեծ ընտանիքի կարիքները հոգալու համար, հիմա էլ տունն են հոսանքազրկել պարտքի դիմաց, չնայած բազմաթիվ պաշտոնյաներ խոստացել էին զրոյացնել այն:

Մեկնաբանել