Գյուղոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը կավելանա

MHM71220 copyԿառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, 2015թ. պետբյուջեով ոլորտի վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: 2014թ. գյուղոլորտի սուբսիդավորման համար հատկացվել է 872 մլն դրամ։

Կառավարությունը նշում է, որ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու իր քաղաքականության իրագործման գործիքներից մեկը համարում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը: