Ավետիսյանների իրավահաջորդների հետ հանդիպում-քննարկում Քննչական կոմիտեում

150112-Gyumri-32ՀՀ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գյումրիի սպանդի գործով տուժողի իրավահաջորդների հետ:Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, կոմիտեի նախագահի տեղակալը և քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չահանդիսացող տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև վերջիններս ծանոթացել են քրեական գործի որոշ նյութերի ու ստացված եզրակացությունների:

Քննչական կոմիտեն նշում է, որ կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, և նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։***Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։Պերմյակովի ձերբակալությունից հետո ի պատասխան պահանջների, որ նա հանձնվի Հայաստանի իրավազորությանը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ դա թույլ չի տալիս ՌԴ սահմանադրությունը։

Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները շարունակեցին պահանջել Պերմյակովին հանձնելու Հայաստանի իրավազորությանը: Գևորգ Կոստանյանը ցուցարարներին ասաց, որ «տղամարդավարի խոստանում է» հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին:

Փետրվարի 3-ին գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Պերմյակովին ՀՀ իրավազորությանը հանձնելու միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին։ Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, կասկածի տակ են դնում, որ հայկական կողմն իսկապես այդ հարցով դիմել է ռուսական կողմին։

Մեկնաբանել