Կոռուպցիան պետականության դուռը թակելիս

Փետրվարի 19-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին, որը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Որքանով արդյունավետ կլինի այս կառույցը կոռուպցիայի դեմ պայքարում․ թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Նա ասում է, որ կոռուպցիայի ահագնացող չափերը սպառնում են երկրի պետականությանը և կոռուպցիայի դեմն առնելու համար վերնախավը պետք է քաղաքական կամք ցուցաբերի։