Օդի ջերմաստիճանը կբարձրանա

RainՓետրվարի 21-ին հանրապետության առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Սյունիքում՝ զգալի: 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում են տարածքյաին կառավարման և արտակարգ իրավիճակներիի նախարարության մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ին էապես չի փոխվի, 22-25-ին՝ կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում փետրվարի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Փետրվարի 22-25-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ը:

Դժվարանցանելի են Ապարան-Արագած ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը:

Սյունիքի մարզում բուք է և ցածր տեսանելիություն: Դիլիջանի ոլորաններում և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: