«Օսկար 2015». «Բըրդմեն»-ը` լավագույն ֆիլմ

Լուսանկարում` 2015թ. լավագույն ֆիլմ «Բըրդմեն»-ի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որը «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Փետրվարի 23-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն»-ը:

Այս ֆիլմը, որը ներկայացված էր ինն անվանակարգում, արժանացել է նաև լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն սցենար և լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակներին:

Լավագույն դերասան է ճանաչվել Էդի Ռեդմայնը «Ամեն ինչի տեսություն»-ը ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը` «Դեռևս Էլիս» Ֆիլմի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, որը ներկայացված էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, պարտվել է լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկիի «Իդա»-ին:

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթել է Գրեմ Մուրը «Նմանակման խաղ» ֆիլմի համար:

Չորս անվանակարգում` «Լավագույն կոստյումներ», «Լավագույն գրիմ», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» և «Լավագույն երաժշտություն», «Օսկար» է շահել ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմը:

«Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Լորա Պոյտրասի «Քաղաքացի չորս» ֆիլմը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Մեծ հերոս 6»-ը:

«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության արդյուքններն ամբողջությամբ` այստեղ:

Մեկնաբանել