Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշում

seismograph-dlՓետրվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 12:05-ին, 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում: Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունից, երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում, մասնավորապես Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Օջախի խորությունը եղել է 10 կմ: