Ստեղծարար Հայաստան

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտը փետրվարի 21-ին կազմակերպել էր «Ստեղծարար Հայաստան» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին Սփյուռքի նշանավոր գործիչներ և հայաստանյան մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ Սիվիլիթաս հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, ՆՓԱԿ-ը, ZANGI նախագիծը։