Հայ և ռուս իրավապահները որոնում են Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողին

MHM82462 copyՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանային վարչությունը փետրվարի 23-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող 26-ամյա Արթուր Աֆյանի անհետացման մասին:

Գյումրիի ռուսական ռամաբազայում ծառայող Աֆյանը ծառայության դուրս չի եկել հանգստյան օրերից հետո: «Սահմանային վարչության ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են տանում: Հուսով ենք՝ նա կգտնվի»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի խոսնակը:

Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Արթուր Աֆյանը որոնվում է որպես անհայտ կորած:

Ըստ հաղորդագրության՝ Գյումրիի բնակիչ Արթուր Աֆյանը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում [ռազմաբազայի մոտ գտնվող] Մարմաշենի գյուղապետը պատմել է, որ Արթուրը Իջևանից էր կամ շրջակա գյուղերից, ամուսնացել և պայմանագրային զինծառայության էր ռուսական ռազմաբազայում և կնոջ հետ տուն էր վարձակալել Գյումրիում:

Մեկնաբանել