Փետրվարի 23-ին Ազգային ժողովը քննարկեց Կառավարության ճգնաժամի՝ ընդդիմության ներկայացրած հարցը, որը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա իր խոսքն սկսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ Սերժ Սարգսյանի «իրականացրած բռնարարքներից»։
Սերժ Սարգսյանի նախագահությունը՝ ճգնաժամի պատճառ
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս սյուների վրա․ «Կրթության տապան»
ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
-
«Մոբայլ սենթր»-ը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն
Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։ «Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն […]
-
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան արտաքին ճնշման չի ենթարկվում
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի իշխանությունների ուղերձներում փոփոխություններ կան, նշում է պոլսահայ գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիայում 2016-ից ի վեր Ապրիլի 24-ի ոգեկոչման հանրային արարողություններ տեղի չեն ունենում, ինչը նա կապում է ժողովրդավարության հետընթացի հետ։ Քոփթաշն ընդգծում է, որ խորհրդարանական քրդամետ ուժի ցավակցական ուղերձում արդեն երկրորդ տարին է՝ չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է Էրդողանի կառավարությունը միջամտում է […]
-
Մոսկվան պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանազատմանը․ Զախարովա
Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին։ «Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանն աջակցում է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ […]
-
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 15,3%-ով, իսկ հունվար-մարտին 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,3%: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, մարտին տնտեսական ակտիվության աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 33,5% աճի ցուցանիշով, առևտրի շրջանառությունը՝ 30,4%, շինարարությունը՝ 13,1%, ծառայությունները՝ 4,7%: Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է 3 անգամ` հասնելով 1,8 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 56,2%-ով, որը համարժեք է 1,7 մլրդ դոլարի: Եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի ճյուղային բաշխվածությունը հետևյալն է․ հունվար-մարտին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 30,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների […]
-
«Վեր ասիմ՝ վախում չենք, սուտ կըլլի, ասիմ՝ վախում ենք, էլի
Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի 89-ամյա Սարգիս Ապերյանը միշտ այստեղ է ապրել։ Նրանց տնից երևում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղը։ Սահմանի ամենամոտ տներից է ու սովորաբար կրակահերթերի ժամանակ հայտնվում է թիրախում։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած կրակահերթից նրանց տունը ևս վնասվել է։ Սահմանային վերջին լարվածությունից հետո մարդկանց առօրյան շարունակվում է։ Մոտ 1200 բնակիչ ունեցող այս գյուղում աշխատատեղերի պակասն ու ջրի սակավությունը ամենամեծ խնդիրներից են։
-
Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ապրիլի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից և […]
-
ՀՀ-ում աշխատատեղերի թիվն աճել է՝ հասնելով 741 610-ի, աշխատավարձերը ևս
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է 273 հազար դրամ, ինչը […]