Եզդիների ցեղասպանությունը չմտավ օրակարգ

Փետրվարի 23-ին Ազգային ժողովը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնել։ Նախագծով առաջարկվում էր, որ ԱԺ-ն Հայաստանի Հանրապետության անունից հանդես գա Օսմանյան կայսրության կողմից այլ ազգային փոքրամասնությունների շարքում նաև եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ։