Ավետիսյանների իրավահաջորդները դժգոհ չեն փաստաբանից

«Պահանջում ենք բացահայտել և մեզ ներկայացնել, թե ո՞րն էր Ավետիսյան ընտանիքի սպանության պատճառը։ Ինչպե՞ս ռուսական ռազմաբազայի մեկամսյա զինծառայող Պերմյակովը հայտնվեց հենց Ավետիսյանների տան մոտ և արդյո՞ք նա գործել է միայնակ»․ փետրվարի 25-ին Ավետիսյանների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Եգոր Ադամյանը և Արթուր Կոշտոյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկան նման պահանջով։