Սաակաշվիլին ԱՄՆ-ում զենք է հայցում Ուկրաինայի համար

10487233_926241237406258_7912536384609198435_n Միխեիլ Սաակաշվիլի (ձախից) և սենատոր Բեն Կարդինը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ է անցկացնում Ուկրաինային զենքի տրամադրման նպատակով: Այս մասին Սաակաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Նա նշել է, որ հանդիպումների շարքը սկսել է «Մագնիտսկիի ցուցակի» հեղինակ և սենատոր Բեն Կարդինի հետ: «Առաջիկայում հանդիպումներ կլինեն Սենատի հանձնաժողովների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Հանդիպումներին քննարկվելու է օրենսդրական ճնշման հարցը, որի միջոցով պետք է հասնել Ուկրաինային զենքի տրամադրմանը: Միանգամից այդքան օրենսդիրներ դեռ երբևէ չեն համաձայնել հանդիպել՝ անգամ այն ժամանակ, երբ ես նախագահ էի: 34 հանդիպում երեք օրում. սա իմ կարծիքով ծանարբեռնված գրաֆիկ է»,- գրել է նա:

Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից փետրվարի 13-ին նշանակվել է Ուկրաինայի նորաստեղծ Բարեփոխումների խորհրդակցական միջազգագային խորհրդի ղեկավար: