Ոստիկանությունը «պատժում է» ոստիկաններին

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Գագիկ Սարուխանյանը հունվարի 15-ին Երևանում՝ սպանդի ենթարկված գյումրեցի Ավետիսյաններին սատարող ակցիաների ժամանակ, բերման ենթարկված 40 քաղաքացուց մեկն է, որի հանդեպ Հայաստանի ոստիկանությունը բռնություն է կիրառել: Այժմ նա պարզել է, որ տուժող է անցնում մի քրեական գործով, որը շաբաթներ անց միայն պետք է պարզի ոստիկանների ապօրինի գործողությունները: