Եվրադատարանի դատավորի հայկական մրցույթը

«Որոնք են ամենաանարդար, ամենա ոչ ժողովրդավարական և ամենախտրական իրողությունները Հայաստանի քսանչորսամյա պատմության մեջ».  փետրվարի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում՝ մրցույթն իրականացնող հանձնաժողովի անդամ, Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի այս հարցին առաջին փուլում պատասխանեցին մրցույթի 14 մասնակիներից 8-ը։