Հայաստանի ԱԳՆ-ն քննադատում է Լիբերմանի ներկայությունը Խոջալուին նվիրված միջոցառմանը

MFA CivilnetՀայաստանի արտգործնախարարությունը քննադատում է Իսրայելի արտգործնախարարի ներկայությունը Խոջալուին նվիրված միջոցառմանը:

«Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Արմենպրեսի» հարցի, թե ինչպես է գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը:

Փետրվարի 25-ին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի հյուսիսային Ակկո քաղաքում մասնակցել է «Արդարություն Խոջալուի համար» (Justice for Khojali) խորագիրը կրող հիշատակի միջոցառմանը:

Միջոցառումը կազմակերպել էր «Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիան», որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:

Մեկնաբանել