Կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է արտահերթ նիստ գումարել

11800_am_1Կառավարությունը Ազգային ժողովին նախագահին առաջարկել է մարտի 3-ին` ժամը 12:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Առաջարկն արվել է գործադիրի` փետրվարի 27-ին կայացած արտահերթ նիստին:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` առաջարկվում է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքների նախագծերը՝ հարակից օրենքներով և 1951թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը: