Հալեպում հայ է զոհվել

11021165_444598372358840_2509172408846847094_nՓետրուարի 26-ին զինեալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպում արձակած հրասանդների հետևանքով զոհել է ազգությամբ հայ, 1964թ. ծնված Հակոբ Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, պայթյունի հետևանքով հայերի շրջանում գրանցվել են նաև վիրավորներ` Շողեր Արսլանյանը և Սոսի Ստամպուլյան-Օհանյանը:

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 200 հազ․ մարդ։